Աշխատանք Գերմանիայում – Աշխատանքի տեղավորում և կացության թույլտվություն

Աշխատանք Գերմանիայում՝ աշխարհի տարբեր երկրների մասնագետների համար

Գերմանիան սիրված և գրավիչ երկիր է ներգաղթել ցանկացողների համար, որն ունի որակավորված մասնագետներ պակաս: Մենք մեր առջև խնդիր ենք դրել լրացնել մասնագետների պակասը՝ միջազգային մասնագետներին Գերմանիայում աշխատատեղ առաջարկելու միջոցով: Մենք աջակցում ենք նաև Գերմանիայում ապրելու և աշխատելու ճանապարհին հանդիպող բյուրոկրատական արգելքների դեպքում:

Գերմանիայում աշխատանքի տեղավորման դիմում լրացնո՞ւմ եք։ Մեզ հետ դա հեշտ է։

Մեր համացանցային հարթակի միջոցով Գերմանիայի գործատուները կարող են գտնել և կապ հաստատել միջազգային մասնագետների հետ: Աշխատանքի համար դիմելը հատկապես հեշտ է մասնագետների համար.

  • Employland-ում Գրանցվելուց հետո կարող եք լրացնել Ձեր անձնական էջի բոլոր տվյալները և անվճար հրապարակել այն: Մեր առցանց ձևաթղթերում մենք հարցնում ենք այն ամենի մասին, ինչ կարևոր է Գերմանիայի ձեռնարկությունների համար:
  • Ձեր անձնական էջով Ձեզ կգտնեն Գերմանիայի բոլոր գործատուները: Էջի տվյալները լիարժեք կարող են տեսնել միայն Employland-ում գրանցված գործատուները:
  • Employland-ում առաջին կապ հաստատողը մշտապես գործատուն է, այդ պատճառով լիարժեք լրացված տվյալներով անձնական էջը խիստ կարևոր է: Employland-ում կազմակերպությունների կողմից հրապարակվող աշխատանքի ընդունման հայտարարություններ չկան:

Աշխատանքի համար միջնորդությունը մասնագետների համար միշտ անվճար է. վճարում է միայն գործատուն:

Մուտքի արտոնագիր, աշխատանքի թույլտվություն և որակավորման ճանաչում

Կախված քաղաքացիությունից և բնակության վայրից՝ տարբեր մարմիններում անհրաժեշտ է ներկայացնել տարբեր դիմումներ: Դա կարող է լինել օրինակ կացության թույլտվության դիմում կամ նաև մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ճանաչելու գործընթաց: Այս բոլոր հարցերում մենք կաջակցենք Ձեզ: Որպես կանոն այս ընթացքում առաջացած ծախսերի դիմաց վճարում է Ձեր ապագա գործատուն:

Գերմաներեն լեզու

Մասնագիտական և իրավական նախապայմաններից բացի Դուք պետք է բավարար չափով տիրապետեք գերմաներենին, որպեսզի կարողանաք աշխատել Գերմանիայում: Որոշակի մասնագիտությունների դեպքում աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար պահանջվում է լեզվի իմացության հավաստագիր: Գերմաներենի լավ իմացությունը կարևոր է նաև Գերմանիայում արագ ընտելանալու, ընկերներ ձեռք բերելու և ազատ ժամանակն ակտիվ կազմակերպելու համար:

Ըստ գերմանական աշխատաշուկայի պահանջների՝ մեր հարթակն առաջարկվում է բացառապես գերմաներենով և անգլերենով: Ձեր առցանց էջի դաշտերը լրացնելիս դժվարություններ ունենալու դեպքում խորհուրդ ենք տալիս անպայման հաճախել գերմաներեն լեզվի դասընթացների:

Այս էջի ներքևում կարող եք գտնել, թե Ձեր երկրում որ ուսուցման կենտրոններն են առաջարկում գերմաներենի դասընթացներ: Խնդրում ենք անմիջապես այդ հաստատությունից ճշտել նաև՝ արդյո՞ք նրանց մոտ կարող եք հանձնել անհրաժեշտ քննությունները և ստանալ Գերմանիայի պետական մարմինների կողմից ճանաչվող հավաստագիր:

Գերմաներեն կարող եք սովորել այստեղ.

Գերմաներենի ուսուցում առցանց

Գերմաներենի ուսուցում ամբողջ աշխարհում

Ընտրեք երկիրը, որպեսզի գտնեք Ձեր մոտակայքում առաջարկվող գերմաներենի դասընթացներն ու քննությունները:

Ցավոք, այս երկրում մենք չենք ճանաչում որևէ ուսումնական կետրոն, որտեղ կարող եք սովորել գերմաներեն կամ հանձնել գերմաներենի քննություն: Ճանաչու՞մ եք որևէ ուսումնական կենտրոն:
Հայտնե՛ք մեզ այդ մասին:

Ճանաչում եք գերմաներեն սովորելու կամ գերմաներենի քննություններ հանձնելու որևէ ուսումնական կենտրոն, որն այստեղ ընդգրկվա՞ծ չէ:
Հայտնե՛ք մեզ այդ մասին:

Jerewan

Sprachlernzentrum Eriwan
Do you know of a school with German courses or German tests that is not listed here?
Please let us know.